Ռենցին խոստացել է վերականգնել Իտալիայի՝ երկրաշարժից տուժած քաղաքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել Է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական Է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել Է:
Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, Էպիկենտրոնը գտնվում Էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



