ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Հալեպում հումանիտար իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում նոյեմբերի 1-ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, երկու երկրների ԳՇ պետերը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կայունացման հարցը»,- նշված է ՌԴ ԳՇ տարածած հաղորդագրության մեջ:
Գերասիմովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը նախաձեռնում է Հալեպում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Ընդգծվել է Ջեբհաթ ան-Նուսրայի և չափավոր ընդդիմության ուժերի տարանջատման առաջնահերթ կարևորությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



