ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Հալեպում հումանիտար իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում նոյեմբերի 1-ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, երկու երկրների ԳՇ պետերը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կայունացման հարցը»,- նշված է ՌԴ ԳՇ տարածած հաղորդագրության մեջ:
Գերասիմովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը նախաձեռնում է Հալեպում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Ընդգծվել է Ջեբհաթ ան-Նուսրայի և չափավոր ընդդիմության ուժերի տարանջատման առաջնահերթ կարևորությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



