ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում
ПОЛИТИКАԹուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ փորձելով մխրճվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չկա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



