ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում
POLITICSԹուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ փորձելով մխրճվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չկա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



