Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը
МЕЖДУНАРОДНОЕԲարաք եւ Միշել Օբամաներն Սպիտակ տանը տոնել են իրենց վերջին Հելոուինը: Տոնական միջոցառումների ընթացքում, որոնց հրավիրված Էին զինծառայողների ընտանիքներ, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը հանպատրաստից պարել են Մայքլ Ջեքսոնի Thriller երգի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ նրանք կոնֆետներ են բաժանել երեխաներին: «Այս օրը դուք կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին եւ մոռանալ առողջ սննդի մասին»,- մեջբերում Է անում The Washington Post-ն Օբամայի խոսքից:
Առաջին տիկինը 2010 թվականից առողջ սնունդ Է քարոզում ամերիկյան դպրոցներում: Նրա նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում ընդունվել Է ծրագիր, որը նախատեսում Է բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ սպիտակուցով հարուստ կերակրի ներառում աշակերտների սննդաբաժնում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



