Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը
INTERNATIONAL NEWSԲարաք եւ Միշել Օբամաներն Սպիտակ տանը տոնել են իրենց վերջին Հելոուինը: Տոնական միջոցառումների ընթացքում, որոնց հրավիրված Էին զինծառայողների ընտանիքներ, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը հանպատրաստից պարել են Մայքլ Ջեքսոնի Thriller երգի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ նրանք կոնֆետներ են բաժանել երեխաներին: «Այս օրը դուք կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին եւ մոռանալ առողջ սննդի մասին»,- մեջբերում Է անում The Washington Post-ն Օբամայի խոսքից:
Առաջին տիկինը 2010 թվականից առողջ սնունդ Է քարոզում ամերիկյան դպրոցներում: Նրա նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում ընդունվել Է ծրագիր, որը նախատեսում Է բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ սպիտակուցով հարուստ կերակրի ներառում աշակերտների սննդաբաժնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



