Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչները 50 զինյալների են մահապատժի ենթարկել դիրքերից փախչելու համար
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց խմբավորման 50 անդամների մահապատժի են ենթարկել իրաքյան Մոսուլի արվարձանում դիրքերից փախչելու համար, քաղաք, որի ազատագրման գործողությունն ընթանում Է հոկտեմբերի 17-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարի ա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բոլոր փախչողներին ահաբեկիչների շարիաթական դատարանը մեղադրել Է հավատուրացության մեջ: Մահապատիժը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, իրականացվել Է Մոսուլ քաղաքից արեւմուտք գտնվող ռազմաճամբարներից մեկում:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, խմբավորման մահապատժի ենթարկված անդամները Իրաքի մյուս շրջաններից փախստականներ Էին եւ ԻՊ-ի մոլեռանդ հետեւորդները չԷին: Նրանք ահաբեկիչների շարքերն Էին մտել մահվան սպառնալիքի ներքո:
Նույն հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման մյուս քսան անդամների ականջներն են կտրել, որոնք նույնպես համարձակվել Էին փախչել մարտի դաշտից: Այս պատժին դատապարտվածների թվում եղել Է Ֆրանսիայի եւ Չինաստանի մեկական քաղաքացի: Մարմնական պատժի ենթարկելուց հետո զինյալներին վերադարձրել են դիրքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



