Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչները 50 զինյալների են մահապատժի ենթարկել դիրքերից փախչելու համար
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց խմբավորման 50 անդամների մահապատժի են ենթարկել իրաքյան Մոսուլի արվարձանում դիրքերից փախչելու համար, քաղաք, որի ազատագրման գործողությունն ընթանում Է հոկտեմբերի 17-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարի ա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բոլոր փախչողներին ահաբեկիչների շարիաթական դատարանը մեղադրել Է հավատուրացության մեջ: Մահապատիժը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, իրականացվել Է Մոսուլ քաղաքից արեւմուտք գտնվող ռազմաճամբարներից մեկում:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, խմբավորման մահապատժի ենթարկված անդամները Իրաքի մյուս շրջաններից փախստականներ Էին եւ ԻՊ-ի մոլեռանդ հետեւորդները չԷին: Նրանք ահաբեկիչների շարքերն Էին մտել մահվան սպառնալիքի ներքո:
Նույն հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման մյուս քսան անդամների ականջներն են կտրել, որոնք նույնպես համարձակվել Էին փախչել մարտի դաշտից: Այս պատժին դատապարտվածների թվում եղել Է Ֆրանսիայի եւ Չինաստանի մեկական քաղաքացի: Մարմնական պատժի ենթարկելուց հետո զինյալներին վերադարձրել են դիրքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



