Ереван, 12.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Նումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։ Marletium.ru կայքը գրում է, որ գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։ Նա կարծում էր, որ, կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։

Նախ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը։

Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27:

Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։

Երրորդ քայլ։  Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։

Կյանքի ուղի N1: Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնել։ Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։

Կյանքի ուղի N2: Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։ Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը, երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։

Կյանքի ուղի N3։ Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։ Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։

Կյանքի ուղի N4։ Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։ Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։ Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ, զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր. ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր:

Կյանքի ուղի N5։ Գնահատում են կյանքի նորարարությունները, բազմազանությունը և անորոշությունը։ Նրանք շփվող են, սուր վերլուծական միտք ունեն։ Մարդիկ նրանց գնահատում են, քանի որ կարելի է հույս դնել նրանց վրա և արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Նրանք կարող են առաջ տանել նույնիսկ ամենաոչպոպուլյար մտքերը։ Իդեալական մասնագիտություններ են սպորտսմենը, հեռուստահաղորդավարը, քննիչը, վարսահարդարը, PR մասնագետը, անիմատորը, մենեջեր խորհրդատուն, գովազդի խորհրդատուն, տոնական միջոցառումների կազմակերպիչը։

Կյանքի ուղի N6։ Նրանք ամենից հաճախ ընտրում են ծառայությունների ոլորտը։ Նրանց դուր է գալիս օգնել մյուսներին, աջակցել նրանց։ Նրանք կարող են շատ լավ խորհրդատուներ և մենեջերներ դառնալ։ Իդեալական մասնագիտություններ են մոդելը, կոսմետոլոգը, բժշկական աշխատողը, վարսահարդարը, ինտերիերի դիզայները, ուսուցիչը։

Կյանքի ուղի N7։ Մի փոքր պասիվ մարդիկ են։ Սիրում են մանրամասնորեն մտածել ամեն ինչի մասին։ Այսպիսին է նրանց բնույթը։ Արագ ընկալում են ցանկացած տեղեկատվություն։ Բարդ խնդիրները լուծելու համար ամբողջական մարտավարություններ են մշակում և հեշտությամբ դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից։ Սիրում են հոգեբանությունը և միշտ հոգեկան որոնումների մեջ են։ Իդեալական մասնագիտություններ են ծրագրավորողը, բժիշկը, գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, հոգեբանը, որակի ինժեները, կենսաբանը։

Կյանքի ուղի N8։ Նրանք չեն սիրում աշխատել այլ մարդկանց մոտ և կյանքում ավելի հաջողակ են լինում, եթե սկսում են իրենց գործը։ Նրանք ի ծնե ղեկավարներ են, ովքեր կարծում են, որ իրենց գործը լուրջ խնդիրներ լուծելն է։ Իդեալական մասնագիտություններ են բրոքերը, փաստաբանը, քաղաքագետը, վիրաբույժը, բիզնեսի սեփականատերը, բանկիրը, բիզնես խորհրդատուն։

Կյանքի ուղի N9։ Նրանք ստեղծագործող անհատներ են և կարողանում են աշխատել մյուսների փոխարեն։ Նրանք հիմնականում զբաղված են ծառայությունների մատուցման ոլորտում։ Նրանք տաղանդավոր ուսուցիչներ են, ղեկավարներ, բժշկական աշխատողներ։ Նրանց միշտ լսում են։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, գրողը, գրաֆիկական դիզայները,առողջապահության կամ կրթության ոլորտների մասնագետը, իրավապաշտպանը, դերասանը, փաստաբանը, քաղաքագետը, կադրերի մասնագետը, PR մասնագետը, լուսանկարիչը։

 

Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниям