Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Նումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։ Marletium.ru կայքը գրում է, որ գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։ Նա կարծում էր, որ, կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։

Նախ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը։

Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27:

Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։

Երրորդ քայլ։  Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։

Կյանքի ուղի N1: Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնել։ Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։

Կյանքի ուղի N2: Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։ Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը, երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։

Կյանքի ուղի N3։ Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։ Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։

Կյանքի ուղի N4։ Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։ Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։ Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ, զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր. ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր:

Կյանքի ուղի N5։ Գնահատում են կյանքի նորարարությունները, բազմազանությունը և անորոշությունը։ Նրանք շփվող են, սուր վերլուծական միտք ունեն։ Մարդիկ նրանց գնահատում են, քանի որ կարելի է հույս դնել նրանց վրա և արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Նրանք կարող են առաջ տանել նույնիսկ ամենաոչպոպուլյար մտքերը։ Իդեալական մասնագիտություններ են սպորտսմենը, հեռուստահաղորդավարը, քննիչը, վարսահարդարը, PR մասնագետը, անիմատորը, մենեջեր խորհրդատուն, գովազդի խորհրդատուն, տոնական միջոցառումների կազմակերպիչը։

Կյանքի ուղի N6։ Նրանք ամենից հաճախ ընտրում են ծառայությունների ոլորտը։ Նրանց դուր է գալիս օգնել մյուսներին, աջակցել նրանց։ Նրանք կարող են շատ լավ խորհրդատուներ և մենեջերներ դառնալ։ Իդեալական մասնագիտություններ են մոդելը, կոսմետոլոգը, բժշկական աշխատողը, վարսահարդարը, ինտերիերի դիզայները, ուսուցիչը։

Կյանքի ուղի N7։ Մի փոքր պասիվ մարդիկ են։ Սիրում են մանրամասնորեն մտածել ամեն ինչի մասին։ Այսպիսին է նրանց բնույթը։ Արագ ընկալում են ցանկացած տեղեկատվություն։ Բարդ խնդիրները լուծելու համար ամբողջական մարտավարություններ են մշակում և հեշտությամբ դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից։ Սիրում են հոգեբանությունը և միշտ հոգեկան որոնումների մեջ են։ Իդեալական մասնագիտություններ են ծրագրավորողը, բժիշկը, գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, հոգեբանը, որակի ինժեները, կենսաբանը։

Կյանքի ուղի N8։ Նրանք չեն սիրում աշխատել այլ մարդկանց մոտ և կյանքում ավելի հաջողակ են լինում, եթե սկսում են իրենց գործը։ Նրանք ի ծնե ղեկավարներ են, ովքեր կարծում են, որ իրենց գործը լուրջ խնդիրներ լուծելն է։ Իդեալական մասնագիտություններ են բրոքերը, փաստաբանը, քաղաքագետը, վիրաբույժը, բիզնեսի սեփականատերը, բանկիրը, բիզնես խորհրդատուն։

Կյանքի ուղի N9։ Նրանք ստեղծագործող անհատներ են և կարողանում են աշխատել մյուսների փոխարեն։ Նրանք հիմնականում զբաղված են ծառայությունների մատուցման ոլորտում։ Նրանք տաղանդավոր ուսուցիչներ են, ղեկավարներ, բժշկական աշխատողներ։ Նրանց միշտ լսում են։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, գրողը, գրաֆիկական դիզայները,առողջապահության կամ կրթության ոլորտների մասնագետը, իրավապաշտպանը, դերասանը, փաստաբանը, քաղաքագետը, կադրերի մասնագետը, PR մասնագետը, լուսանկարիչը։

 

«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ