ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը: Քոնեքտիկուտ նահանգի Գրոտոնում գտնվող սուզանավերի բազայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է առաջին տիկին Միշել Օբաման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Մեր ռազմական միության հետ աշխատանքը իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ համար ամենամեծ պատիվն է եղել»,- ասել է Միշել Օբաման: Նա նշել է, որ «անսահման հպարտ է» սուզանավը շահագործման հանձնելու միջոցառմանը մասնակցելու համար, որն անվանակոչվել է իր հայրենի նահանգի պատվին:
Սուզանավի կառուցման համար պահանջվել է գրեթե 5,5 տարի, որն իրականացվել է Միշել Օբամայի հովանավորությամբ: Սուզանավի կառուցման արժեքը կազմել է 2,7 մլրդ դոլար: Սա «Վիրջինիա» դասի 13-րդ սուզանավն է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



