ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը: Քոնեքտիկուտ նահանգի Գրոտոնում գտնվող սուզանավերի բազայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է առաջին տիկին Միշել Օբաման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Մեր ռազմական միության հետ աշխատանքը իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ համար ամենամեծ պատիվն է եղել»,- ասել է Միշել Օբաման: Նա նշել է, որ «անսահման հպարտ է» սուզանավը շահագործման հանձնելու միջոցառմանը մասնակցելու համար, որն անվանակոչվել է իր հայրենի նահանգի պատվին:
Սուզանավի կառուցման համար պահանջվել է գրեթե 5,5 տարի, որն իրականացվել է Միշել Օբամայի հովանավորությամբ: Սուզանավի կառուցման արժեքը կազմել է 2,7 մլրդ դոլար: Սա «Վիրջինիա» դասի 13-րդ սուզանավն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



