Իտալիայում էստակադա է փլուզվել. կա մեկ զոհ և առնվազն տաս տուժած
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի Բրիանցա քաղաքի մոտակայքում փլուզվել է Միլանն ու Լեկկոն միավորող էստակադայի մասը, ինչի հետևանքով մեկ զոհ և առնվազն տաս տուժած կա, հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով տեղական RAI News24 հեռուստաալիքին: Ականատեսների տեղեկություններով` էստակադայից հսկայական բեռնատար է ընկել դրա ներքևի ճանապարհով անցնող մարդատար ավտոմեքենայի վրա և ջախջախել այն վարորդի հետ միասին: Նշվում է, որ փլուզման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Ըստ նախնական տարբերակի` կամուրջը չի դիմացել 108 տոննա ծանրությամբ բեռնատարի քաշին: Մայրուղու շարժումը կանգնեցված է, միջադեպի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



