Իտալիայում էստակադա է փլուզվել. կա մեկ զոհ և առնվազն տաս տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Բրիանցա քաղաքի մոտակայքում փլուզվել է Միլանն ու Լեկկոն միավորող էստակադայի մասը, ինչի հետևանքով մեկ զոհ և առնվազն տաս տուժած կա, հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով տեղական RAI News24 հեռուստաալիքին: Ականատեսների տեղեկություններով` էստակադայից հսկայական բեռնատար է ընկել դրա ներքևի ճանապարհով անցնող մարդատար ավտոմեքենայի վրա և ջախջախել այն վարորդի հետ միասին: Նշվում է, որ փլուզման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Ըստ նախնական տարբերակի` կամուրջը չի դիմացել 108 տոննա ծանրությամբ բեռնատարի քաշին: Մայրուղու շարժումը կանգնեցված է, միջադեպի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



