Բաքվում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Ջեյհուն Զեյնալովը բենզին լցնելով իր նախկին կնոջ` Արզու Զեյնալովայի վրա, հրկիզել է նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բաքվի Խազար թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի հարեւանությամբ:
Արզու Զեյնալովան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը աճել է:
Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



