Բաքվում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Ջեյհուն Զեյնալովը բենզին լցնելով իր նախկին կնոջ` Արզու Զեյնալովայի վրա, հրկիզել է նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բաքվի Խազար թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի հարեւանությամբ:
Արզու Զեյնալովան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը աճել է:
Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



