Օգտագործեք վիտամին E-ով կրեմ և արդյունքը կզարմացնի
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար կարևոր վիտամիններից է, քանի որ այն ոչ միայն բուժում է սպիները, այլ նաև սնուցում ու փափկեցնում մաշկը։
Այն կարող է նաև անցկացնել արմունկների չորությունն ու արևայրուքը։ Վիտամին E-ն նախընտրելու համար այլ շատ ու շատ պատճառներ, որոնցից ներկայացնում են մի քանիսը՝
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում ու սպանում են մաշկի բջիջները։
Օգնում է վերականգնել արդեն իսկ վնասված բջիջները, որի արդյունքում մաշկը դառնում է առավել երիտասարդ, խամրում են տարիքային մուգ ետերն ու բծերը, սպիները, վերականգնվում է կոլագենի արտադրությունը։
Վիտամին E-ի յուղը կամ պարկուճները կարելի է գնել դեղատներից, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այն լինի բնական, այլ ոչ սինթետիկ։
Պարբերաբար վիտամին E-ի օգտագործումը կանխում է կնճիռների, բծերի առաջացումը։
Վիտամին E-ն կարող է նաև հրաշքներ գործել աչքերի շուրջ մաշկի խնամքի համար։ Սկսեք օգտագործել այսօրվանից և շատժամանակ չի պահանջվի տարբերությունը տեսնելու համար։
Ինչպես օգտագործել վիտամին E-ն, որպես աչքերի կրեմ․
1. Լվանալ աչքերի հատվածը՝ մաքրելով ողջ դիմահարդարումը։ Լվանալ նաև ձեռքերը։
2. Ձեռքի ափի մեջ լցնել վիտամին E-ն և մատներով քսել աչքերի շուրջը՝ աչքերի տակ ու կոպերին։
3. Նախընտրելի է այս պրոցեդուրան կատարել քնելուց առաջ, որպեսզի վիտամին E-ն ամբողջությամբ ներծծվի։
Ահա, պարզ, անվնաս, ամբողջությամբ բնական աչքերի կրեմ է, որը զերծ է քիմիական նյութերից, ալկոհոլից ու վնասակար պարաբեններից, ու հանդես կգա որպես խոնավեցնող, բուժող ու վերականգնող միջոց։



