ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը նողկալի է համարում Սիրիայում դպրոցների վրա հարձակումները
МЕЖДУНАРОДНОЕՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
«Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք:
Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը:
Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց:
Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է:
Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,- ասվում է հայտարարության մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



