ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը նողկալի է համարում Սիրիայում դպրոցների վրա հարձակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
«Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք:
Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը:
Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց:
Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է:
Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,- ասվում է հայտարարության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



