Պիկասոյի, Մոնեի, Մատիսի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's–ում
МЕЖДУНАРОДНОЕՎասիլի Կանդինսկու, Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's աճուրդի տանը, որը կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 16-ին։ Լոտերի գումարային արժեքը կազմում է ավելի քան 200 մլն դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով աճուրդի տան մամուլի ծառայությունը։
«Այդ սակարկություններին ներկայացվում են իսկական գլուխգործոցներ, որոնցից շատերն առաջին անգամ են հայտնվում շուկայում եւ հիանալի պատասխանում են կոլեկցիոներների պահանջարկին։ Մոնեի, Կանդինսկու, Սեզանի, Մատիսի ստեղծագործությունները հենց այն է, ինչ այսօր պահանջարկ է վայելում»,– մեջբերում է մամուլի ծառայությունը Christie's–ի իմպրեսիոնիզմի եւ մոդերնիզմի նյույորքյան դեպարտամենտի ղեկավար Բրուք Լեմփլիին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



