Պիկասոյի, Մոնեի, Մատիսի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's–ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎասիլի Կանդինսկու, Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's աճուրդի տանը, որը կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 16-ին։ Լոտերի գումարային արժեքը կազմում է ավելի քան 200 մլն դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով աճուրդի տան մամուլի ծառայությունը։
«Այդ սակարկություններին ներկայացվում են իսկական գլուխգործոցներ, որոնցից շատերն առաջին անգամ են հայտնվում շուկայում եւ հիանալի պատասխանում են կոլեկցիոներների պահանջարկին։ Մոնեի, Կանդինսկու, Սեզանի, Մատիսի ստեղծագործությունները հենց այն է, ինչ այսօր պահանջարկ է վայելում»,– մեջբերում է մամուլի ծառայությունը Christie's–ի իմպրեսիոնիզմի եւ մոդերնիզմի նյույորքյան դեպարտամենտի ղեկավար Բրուք Լեմփլիին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



