Մթերքներ, որ պաշտպանում են ընկճախտից
ЛАЙФԱշնան մռայլ ու անձրևոտ եղանակներին հաճախ ենք բախվում տրամադրության անկման խնդրին: Սակայն եթե նման հոգեվիճակը շարունակվում է ընդհուպ ընկճախտի վերածվելու աստիճան, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Մասնագետները խորհուրդ են տալիս ընկճախտի դեմ պայքարել «համեղ և հաճելի» ճանապարհով՝ նախապատվությունը տալով որոշ «հակադեպրեսիոն» մթերքների:
Ընկճախտի դեմ պայքարում առաջին հորիզոնականում է բանանը: Շատերիս կողմից սիրված այս մթերքի բաղադրության մեջ մտնում է տրիպտոֆան կոչվող նյութը, որը հատուկ սպիտակուց է, որ մարդու օրգանիզմում վերափոխվում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի: Արդյունքում բարձրանում է մարդու տրամադրությունը և լավանում է ինքնազգացողությունը:
Տրամադրություն բարձրացնելու հարցում դժվար է պատկերացնել ավելի լավ միջոց, քան սև շոկոլադը: Այն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, վերացնում է ընկճախտի նախանշաններն ու լիցքավորում էներգիայով:
Սուպերմիրգ համարվող ավոկադոն այստեղ էլ անփոխարինելի է: Բարձր կալորիականությամբ օժտված այս մթերքն օգնում է վերականգնել էներգիան, միևնույն ժամանակ՝ ապահովել օրգանիզմի առողջ կենսագործունեությունն ու թարմ տեսք ունենալ:
Մասնագետները նշում են նաև, որ ընկճախտի դեմ պայքարում ոչ պակաս կարևորություն ունեն նաև ձկնամթերքները, կանաչ բանջարեղենը, ընկուզեղենը, պանիրը և այլն:



