Անթալիայում որոտացած պայթյունից վիրավորվել է տասը մարդ
МЕЖДУНАРОДНОЕԱնթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ավտոկայանման կետում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Անթալիայի նահանգապետարանը:
Վիրավորները վնասվել են ապակու կոտրված կտորներից: Դեռևս ուսումնասիրվում է, թե արդյոք կատարվածն ահաբեկչական հարձակում է եղել, թե ոչ: Իշխանությունները դեռևս չեն հաստատել պայթած մեքենայի մեջ պայթուցիկ լինելու հանգամանքը:
Պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



