Անթալիայում որոտացած պայթյունից վիրավորվել է տասը մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ավտոկայանման կետում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Անթալիայի նահանգապետարանը:
Վիրավորները վնասվել են ապակու կոտրված կտորներից: Դեռևս ուսումնասիրվում է, թե արդյոք կատարվածն ահաբեկչական հարձակում է եղել, թե ոչ: Իշխանությունները դեռևս չեն հաստատել պայթած մեքենայի մեջ պայթուցիկ լինելու հանգամանքը:
Պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



