Ինչպես պատրաստել շատ համեղ մեղրով տորթ
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
Բաղադրությունը
- Մեղրով բիսկվիթի համար ( 20 սմ տրամագծով տապակի համար)
- 3 մեծ ձու սենյակային ջերմաստիճանի
- 100 գրամ շաքարավազ
- 100 գրամ մեղր
- 1 թեյի գդալ սոդա
- 150 գրամ ալյուր
Օշարակի համար
- 1 թեյի գդալ մեղրը հալեցնել
- 100 մլ տաք ջրի մեջ ,թողնել սառի
Կրեմի համար
- 300 մլ սառեցված սերուցք 33-35% յուղայնությամբ հարել
- 300 գրամ եփացրած խտացրած կաթի հետ մինչև թանձրանա
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի հետ հարել , մինչև սպիտակ զանգված ստանաք:
Քանի դեռ ձուն հարվում է, զբաղվենք մեղրով:
Մեղրը,սոդայի հետ լցնել կաթսայի մեջ, անընդհատ խառնել (2-3 րոպե) թույլ կրակի վրա հասցնել մեղրի և սոդայի խառնուրդը գեղեցիկ սաթի գույնի:
Վերցնել կաթսան կրակի վրայից (այդ ընթացքում ձուն և շաքարավազը արդեն լավ հարվել են) և խառնելով ավելացնել մեկ-մեկ գդալով տաք մեղրը ձվին, անընդհատ խառնելով ,որպեսզի ձուն ձվաձեղ չլինի:
Այլուրը մաղի օգնությամբ և ավելացնել ձվի և մեղրի խառնուրդին:
Զգույշ և արագ շարժումներով, որպեսզի չվերանա ձվի օդային վիճակը, լավ խառնել խմորը միքսերի վենչիկով ամեն անգամ այլուր ավելացնելուց հետո:
Ստացվում է թեթև,օդային խմոր:
Խմորը անմիջապես լցնել ,նախապես կարագ քսած տապակի մեջ:
Տապակը խմորով դնել նախապես 160 աստիճանով տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե,մինչև պատրաստ լինելը (ստուգել լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով):
Ստացված բիսկվիթը բաժանել 2 կամ 3 մասի:
Յուրաքանչյուր շերտի վրա լցնել օշարակ և կրեմ քսել: Վրան լցնել փշրանքներկամ ձևավորել ըստ ցանկության:
Կարող եք տորթը տեղափոխել սառնարան որ սառչի, կարող եք նաև անմիջապես փորձել, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում:




