Իրանն ու ԵՄ-ն Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն
МЕЖДУНАРОДНОЕԻրանն ու ԵՄ-ն դեկտեմբերին Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով, իրանական պատվիրակությունը ներկայացված է լինելու արտգործնախարարների մակարդակով ծրագրվող բանակցություններին։ «Բանակցությունները կարող են կենտրոնացած լինել մարդու իրավունքներ թեմայի ու այլ հարցերի վրա»,- ասել է Քասեմին։ Նա նշել է, որ Եվրոպան ու Իրանը տարբեր մոտեցումներ ունեն մարդու իրավունքների խնդրին, ինչի կապակցությամբ գալիք բանակցությունների կենտրոնական թեման կարող է դառնալ հենց այդ հարցը։ «Իրանը մարդու իրավունքների խնդիրը դիտարկում է իսլամական տեսակետից, այսինքն ունի իր առանձնահատուկ սկզբունքները, որոնք ոչ բոլորին են հասկանալի»,- ասել է Քասեմին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



