Իրանն ու ԵՄ-ն Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն ու ԵՄ-ն դեկտեմբերին Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով, իրանական պատվիրակությունը ներկայացված է լինելու արտգործնախարարների մակարդակով ծրագրվող բանակցություններին։ «Բանակցությունները կարող են կենտրոնացած լինել մարդու իրավունքներ թեմայի ու այլ հարցերի վրա»,- ասել է Քասեմին։ Նա նշել է, որ Եվրոպան ու Իրանը տարբեր մոտեցումներ ունեն մարդու իրավունքների խնդրին, ինչի կապակցությամբ գալիք բանակցությունների կենտրոնական թեման կարող է դառնալ հենց այդ հարցը։ «Իրանը մարդու իրավունքների խնդիրը դիտարկում է իսլամական տեսակետից, այսինքն ունի իր առանձնահատուկ սկզբունքները, որոնք ոչ բոլորին են հասկանալի»,- ասել է Քասեմին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



