Իրաքի քրդերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլի մատույցներում գտնվող Բաշիկա քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի քրդերն ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլից 12 կմ հյուսիս-արևելք գտնվող Բաշիկա քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրաքցի զինվորականներն ու քրդական ուժերը երկու նոր ճակատ են բացել Բաշիկայի շրջանում և քաղաքի համար մարտեր են վարում ահաբեկիչների դեմ։ ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից։
Գործակալությունը փոխանցում է, որ քրդերի կողմից Բաշիկայի գրավման մասին հայտնել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին անձամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ զրույցում։
Բաշիկայից ոչ հեռու գտնվում է նույնանուն ռազմաբազան, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, ովքեր Իրաք են մտել 2015-ի վերջին՝ Մոսուլի վրա հարձակմանը սուննիական և քրդական ուժերին նախապատրաստելու պատրվակով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



