Իրաքի քրդերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլի մատույցներում գտնվող Բաշիկա քաղաքը
INTERNATIONAL NEWSԻրաքի քրդերն ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլից 12 կմ հյուսիս-արևելք գտնվող Բաշիկա քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրաքցի զինվորականներն ու քրդական ուժերը երկու նոր ճակատ են բացել Բաշիկայի շրջանում և քաղաքի համար մարտեր են վարում ահաբեկիչների դեմ։ ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից։
Գործակալությունը փոխանցում է, որ քրդերի կողմից Բաշիկայի գրավման մասին հայտնել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին անձամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ զրույցում։
Բաշիկայից ոչ հեռու գտնվում է նույնանուն ռազմաբազան, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, ովքեր Իրաք են մտել 2015-ի վերջին՝ Մոսուլի վրա հարձակմանը սուննիական և քրդական ուժերին նախապատրաստելու պատրվակով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



