Փարիզի արվարձանում անհայտ անձինք ավտոբուս են հրդեհել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի Սեն Դենի արվարձանում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք երթուղային ավտոբուս են հրդեհել, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, երբ ավտոբուսը իր սովարական երթուղին էր իրականացնում։ Փողոցներից մեկում երիտասարդների խումբը դիմակներով փակել է ճանապարհը, ստիպել ուղեւորներին եւ վարորդին լքել ավտոբուսը, որից հետո հրդեհել են այն։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է։ Սա առաջին դեպքը չէ Սեն Դենիում։
Այս տարվա հուլիսին նմանատիպ ձեւով մեկ այլ ավտոբուս էին հրդեհել։ Այն ժամանակ փորձագետները նշում էին, որ պատճառը կարող է լինել այդ թաղամասում լարված իրավիճակը, որտեղ 24-ամյա սեւամորթը մահացել էր ոստիկանական գործողության ընթացքում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



