Փարիզի արվարձանում անհայտ անձինք ավտոբուս են հրդեհել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի Սեն Դենի արվարձանում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք երթուղային ավտոբուս են հրդեհել, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, երբ ավտոբուսը իր սովարական երթուղին էր իրականացնում։ Փողոցներից մեկում երիտասարդների խումբը դիմակներով փակել է ճանապարհը, ստիպել ուղեւորներին եւ վարորդին լքել ավտոբուսը, որից հետո հրդեհել են այն։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է։ Սա առաջին դեպքը չէ Սեն Դենիում։
Այս տարվա հուլիսին նմանատիպ ձեւով մեկ այլ ավտոբուս էին հրդեհել։ Այն ժամանակ փորձագետները նշում էին, որ պատճառը կարող է լինել այդ թաղամասում լարված իրավիճակը, որտեղ 24-ամյա սեւամորթը մահացել էր ոստիկանական գործողության ընթացքում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



