Ճապոնիայում պայթյուններից մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Ուցունոմիա քաղաքի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է NHK-ն։
Նշվում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել այգու ավտոկայանատեղիում, որի հետեւանքով մեկ մեքենա այրվել է։ Պայթյունից ոչ ոք չի տուժել։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք այս երկու պայթյունները, որոնք որոտացել են գրեթե միաժամանակ, կապ ունեն իրար հետ։ Դեպքի վայրերում աշխատում են հրշեջները։
Իրավապահների փոխանցմամբ, մահացած տղամարդը լուրջ այրվածքներ էր ստացել պայթյունի հետեւանքով։ Տուժածներից մեկը բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսները պատմել են, որ մի քանի պայթյունի ձայն են լսել, ապա տեսել այրվող մեքենան եւ վերեւ բարձրացող սեւ ծուխը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



