Ճապոնիայում պայթյուններից մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Ուցունոմիա քաղաքի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է NHK-ն։
Նշվում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել այգու ավտոկայանատեղիում, որի հետեւանքով մեկ մեքենա այրվել է։ Պայթյունից ոչ ոք չի տուժել։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք այս երկու պայթյունները, որոնք որոտացել են գրեթե միաժամանակ, կապ ունեն իրար հետ։ Դեպքի վայրերում աշխատում են հրշեջները։
Իրավապահների փոխանցմամբ, մահացած տղամարդը լուրջ այրվածքներ էր ստացել պայթյունի հետեւանքով։ Տուժածներից մեկը բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսները պատմել են, որ մի քանի պայթյունի ձայն են լսել, ապա տեսել այրվող մեքենան եւ վերեւ բարձրացող սեւ ծուխը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



