Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին գտել են թունել՝ երկու տոննա թմրանյութով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 21-ին հայտնել են, որ ՄԵքսիկայի հետ սահմանին թունել են գտել, որն օգտագործվում էր թմրանյութեր տեղափոխելու համար։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով, թունելից առգրավվել է երկու տոննա թմրանյութ, որը պատրաստ էր առաքման։ Թմրանյութերի տեսակը չեն ճշգրտում։ Թունելը գտնվում էր մեքսիկական Տիխուանա օդանավակայանի կողքին՝ տեղի դաշնային ոստիկանության շտաբ բնակարանից մի քանի փողոց այն կողմ, հայտնում է Notimex–ը։
Վերջին տարիներին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին հաճախ են հայտնաբերում նման թունելներ։ Իշխանությունները համարում են, որ թմրաթրաֆիկից բացի դրանք օգտագործվում են նաեւ Մեքսիկայից ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ միգրանտների ապօրինի տեղափոխման համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



