Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին գտել են թունել՝ երկու տոննա թմրանյութով
INTERNATIONAL NEWSԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 21-ին հայտնել են, որ ՄԵքսիկայի հետ սահմանին թունել են գտել, որն օգտագործվում էր թմրանյութեր տեղափոխելու համար։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով, թունելից առգրավվել է երկու տոննա թմրանյութ, որը պատրաստ էր առաքման։ Թմրանյութերի տեսակը չեն ճշգրտում։ Թունելը գտնվում էր մեքսիկական Տիխուանա օդանավակայանի կողքին՝ տեղի դաշնային ոստիկանության շտաբ բնակարանից մի քանի փողոց այն կողմ, հայտնում է Notimex–ը։
Վերջին տարիներին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին հաճախ են հայտնաբերում նման թունելներ։ Իշխանությունները համարում են, որ թմրաթրաֆիկից բացի դրանք օգտագործվում են նաեւ Մեքսիկայից ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ միգրանտների ապօրինի տեղափոխման համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



