Բաքվի քննչական մեկուսարանում խռովություն է սկսվել
МЕЖДУНАРОДНОЕԲաքվի քննչական մեկուսարանում, որը գտնվում է Քյուրդախանը շրջանում, խռովություն է բարձրացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ազատազրկվածները ծանր վիրավորել են քննչական մեկուսարանի տնօրենին և նրա տեղակալին:
Նախնական տվյալներով` խռովության պատճառը մեկուսարանի ղեկավարության կողմից ամենօրյա օրապահիկի կրճատումն է: Մեկ այլ տարբերակով էլ բանտարկյալները դժգոհություն են հայտնել, որ իրենց բարեկամներից 100 մանաթ են ուզում հանձնվող իրերի համար:
«Բանտարկյալները հացադուլ են սկսել և սպառնում են բոլորին, ով դա կխախտի»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը: Haqqin.az-ի տեղեկություններով` խռովությունը ճնշելու նպատակով զորքեր են մտցվել մեկուսարանի տարածք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



