Բաքվի քննչական մեկուսարանում խռովություն է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի քննչական մեկուսարանում, որը գտնվում է Քյուրդախանը շրջանում, խռովություն է բարձրացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ազատազրկվածները ծանր վիրավորել են քննչական մեկուսարանի տնօրենին և նրա տեղակալին:
Նախնական տվյալներով` խռովության պատճառը մեկուսարանի ղեկավարության կողմից ամենօրյա օրապահիկի կրճատումն է: Մեկ այլ տարբերակով էլ բանտարկյալները դժգոհություն են հայտնել, որ իրենց բարեկամներից 100 մանաթ են ուզում հանձնվող իրերի համար:
«Բանտարկյալները հացադուլ են սկսել և սպառնում են բոլորին, ով դա կխախտի»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը: Haqqin.az-ի տեղեկություններով` խռովությունը ճնշելու նպատակով զորքեր են մտցվել մեկուսարանի տարածք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



