ԵՄ–ն կարող է դիտարկել Ռուսաստանի վրա ազդելու բոլոր տարբերակները. Տուսկ
МЕЖДУНАРОДНОЕԵՄ–ն կարող է դիտարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով ռուսական իշխանությունների վրա ազդելու տարբեր տարբերակները, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է BBC–ն։
«Շատ դժվար է, անգամ անհնար է խոսել այդ մասին՝ չհիշատակելով Հալեպում քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների վրա հարձակումները։ Այսօր որոշումներ չեն կայացվելու, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ԵՄ–ն պետք է պահպանի բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները, եթե հանցագործությունները շարունակվեն»,– ասել է Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես հայտարարել է, որ չի պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի թուլացումը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



