ԵՄ–ն կարող է դիտարկել Ռուսաստանի վրա ազդելու բոլոր տարբերակները. Տուսկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ–ն կարող է դիտարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով ռուսական իշխանությունների վրա ազդելու տարբեր տարբերակները, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է BBC–ն։
«Շատ դժվար է, անգամ անհնար է խոսել այդ մասին՝ չհիշատակելով Հալեպում քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների վրա հարձակումները։ Այսօր որոշումներ չեն կայացվելու, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ԵՄ–ն պետք է պահպանի բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները, եթե հանցագործությունները շարունակվեն»,– ասել է Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես հայտարարել է, որ չի պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի թուլացումը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



