ՄԱԿ-ը հայտնել է Մոսուլից առաջին 900 փախստականների մասին
МЕЖДУНАРОДНОЕՄոսուլի վրա գրոհի սկսվելուց հետո քաղաքից ավելի քան 900 մարդ Է փախել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ի թղթակցին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում:
Փախստականները գտնվում են Սիրիայում ստեղծված վրանային ճամբարներում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչը նշել Է, որ Մոսուլի բնակիչները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կգտնվեն մինչեւ քաղաքում իրադրության կայունանալը:
ՄԱԿ-ում զգուշանում են, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող Է փախչել զինյալների մի մասը:
Մոսուլի վրա հարձակումն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Իրաքյան զորքերը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցայի աջակցությամբ նպատակ ունեն քաղաքն ազատել ԻՊ-ից:a
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



