ՄԱԿ-ը հայտնել է Մոսուլից առաջին 900 փախստականների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսուլի վրա գրոհի սկսվելուց հետո քաղաքից ավելի քան 900 մարդ Է փախել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ի թղթակցին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում:
Փախստականները գտնվում են Սիրիայում ստեղծված վրանային ճամբարներում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչը նշել Է, որ Մոսուլի բնակիչները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կգտնվեն մինչեւ քաղաքում իրադրության կայունանալը:
ՄԱԿ-ում զգուշանում են, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող Է փախչել զինյալների մի մասը:
Մոսուլի վրա հարձակումն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Իրաքյան զորքերը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցայի աջակցությամբ նպատակ ունեն քաղաքն ազատել ԻՊ-ից:a
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



