Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է
ОБЩЕСТВОՀյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից հոկտեմբերի 19-ին այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



