Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է
SOCIETYՀյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից հոկտեմբերի 19-ին այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



