Թրթուռների վաճառքի հարկի պատճառով Կոնգոյում 16 մարդ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԿոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում միջէթնիկ բախումներից առնվազն 16 մարդ է սպանվել։ Բախումները սկսվել էին մի քանի օր առաջ եւ տեղի էին ունեցել թրթուռների վաճառքի պատճառով, որոնք երկրում նրբահամ խորտիկներ են համարվում։
BBC–ի փոխանցմամբ՝ թրթուռ վաճառող մի խումբ պիգմեյներ հրաժարվել էին հարկ վճարել՝ հայտարարելով, որ դա անարդար է։ Նրանք սպանել էին Լուբա ցեղի մի քանի անդամի, որոնք փորձում էին հավաքել հարկերը։ Դրան ի պատասխան՝ Լուբայի անդամները 13 պիգմեյի էին սպանել։
Նշենք, որ Կոնգոյում ուտում են սեւ թրթուռների, որոնց երկարությունը հասնում է մոտավորապես 10 սմ–ի։ Դրանց հավաքում են ծառերից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



