Թրթուռների վաճառքի հարկի պատճառով Կոնգոյում 16 մարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում միջէթնիկ բախումներից առնվազն 16 մարդ է սպանվել։ Բախումները սկսվել էին մի քանի օր առաջ եւ տեղի էին ունեցել թրթուռների վաճառքի պատճառով, որոնք երկրում նրբահամ խորտիկներ են համարվում։
BBC–ի փոխանցմամբ՝ թրթուռ վաճառող մի խումբ պիգմեյներ հրաժարվել էին հարկ վճարել՝ հայտարարելով, որ դա անարդար է։ Նրանք սպանել էին Լուբա ցեղի մի քանի անդամի, որոնք փորձում էին հավաքել հարկերը։ Դրան ի պատասխան՝ Լուբայի անդամները 13 պիգմեյի էին սպանել։
Նշենք, որ Կոնգոյում ուտում են սեւ թրթուռների, որոնց երկարությունը հասնում է մոտավորապես 10 սմ–ի։ Դրանց հավաքում են ծառերից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



