Քրդերը մեկ օրում ինը գյուղ են ազատագրել Մոսուլից արեւելք ընկած շրջանում
МЕЖДУНАРОДНОЕՔրդերի «փեշմերգա» կազմավորումների մարտիկները մեկ օրից Էլ պակաս ժամանակահատվածում ինը գյուղ են ազատագրել իրաքյան Մոսուլի գրավման գործողությունն սկսելուց հետո: ԶԼՄ-ների տվյալներով՝ դրան մասնակցում են 30 հազար իրաքցի զինծառայողներ եւ ինքնապաշտպանության քրդական ուժերի ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգայի կոալիցիայի աջա կցությամբ: Նրանց դիմակայում են ԻՊ-ի՝ Մոսուլում գտնվող մի քանի հազար զինյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«24 ժամից պակաս ժամանակում Մոսուլից արեւելք ընկած շրջանում ինը գյուղ Է ազատագրվել մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում»,- ասված Է քրդական կազմավորումների հայտարարության մեջ:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում Էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Կառավարական ուժերի կազմում են Իրաքի բանակի զինծառայողները, հակաահաեկչական ստորաբաժանումները, համերկրային եւ տեղական ոստիկանության աշխատակիցները, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը, տեղի սուննի ցեղերի աշխարահազորը:
2014 թվականի հունիսին գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին հանձնված Մոսուլում ներկայում գտնվում Է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց պատանդի վիճակում են պահում ԻՊ-ի 6 հազարից ավելի զինյալներ: Արմատական իսլամիստներն այդ բնակավայրը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



