Քրդերը մեկ օրում ինը գյուղ են ազատագրել Մոսուլից արեւելք ընկած շրջանում
INTERNATIONAL NEWSՔրդերի «փեշմերգա» կազմավորումների մարտիկները մեկ օրից Էլ պակաս ժամանակահատվածում ինը գյուղ են ազատագրել իրաքյան Մոսուլի գրավման գործողությունն սկսելուց հետո: ԶԼՄ-ների տվյալներով՝ դրան մասնակցում են 30 հազար իրաքցի զինծառայողներ եւ ինքնապաշտպանության քրդական ուժերի ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգայի կոալիցիայի աջա կցությամբ: Նրանց դիմակայում են ԻՊ-ի՝ Մոսուլում գտնվող մի քանի հազար զինյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«24 ժամից պակաս ժամանակում Մոսուլից արեւելք ընկած շրջանում ինը գյուղ Է ազատագրվել մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում»,- ասված Է քրդական կազմավորումների հայտարարության մեջ:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում Էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Կառավարական ուժերի կազմում են Իրաքի բանակի զինծառայողները, հակաահաեկչական ստորաբաժանումները, համերկրային եւ տեղական ոստիկանության աշխատակիցները, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը, տեղի սուննի ցեղերի աշխարահազորը:
2014 թվականի հունիսին գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին հանձնված Մոսուլում ներկայում գտնվում Է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց պատանդի վիճակում են պահում ԻՊ-ի 6 հազարից ավելի զինյալներ: Արմատական իսլամիստներն այդ բնակավայրը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



