Իրաքից Ռաքքա են ժամանել ԻՊ զինյալներին տեղափոխող ավտոմեքենաները
МЕЖДУНАРОДНОЕԻՊ ահաբեկչական խմբավորումը մեծ քանակության արգելափակոցներ է կառուցել իրենց գրաված Ռաքքայում, նաեւ ավտոմեքենաներով ԻՊ զինյալներ են ժամանել Ռաքքա ՝ ենթադրաբար Իրաքից։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են տեղի աղբյուրները։
Նրանք հայտնել են, որ Իրաքից ժամանած բոլոր ավտոմեքենաները Ռաքքայի հյուսիսում են կենտրոնացված։
Իրաքում հոկտեմբերի 17-ին սկսվել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Մոսուլի ազատագրումը ԻՊ զինյալներից։ Լրատվամիջոցների տվյալներով դրան մասնակցելու են 30 հազար իրաքցի զինծառայողներ ու քրդական ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներ՝ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի աջակցությամբ։ Նրանց դիմակայելու են ԻՊ մի քանի հազար զինյալները, որոնք Մոսուլում են գտնվում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



