Իրաքից Ռաքքա են ժամանել ԻՊ զինյալներին տեղափոխող ավտոմեքենաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻՊ ահաբեկչական խմբավորումը մեծ քանակության արգելափակոցներ է կառուցել իրենց գրաված Ռաքքայում, նաեւ ավտոմեքենաներով ԻՊ զինյալներ են ժամանել Ռաքքա ՝ ենթադրաբար Իրաքից։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են տեղի աղբյուրները։
Նրանք հայտնել են, որ Իրաքից ժամանած բոլոր ավտոմեքենաները Ռաքքայի հյուսիսում են կենտրոնացված։
Իրաքում հոկտեմբերի 17-ին սկսվել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Մոսուլի ազատագրումը ԻՊ զինյալներից։ Լրատվամիջոցների տվյալներով դրան մասնակցելու են 30 հազար իրաքցի զինծառայողներ ու քրդական ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներ՝ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի աջակցությամբ։ Նրանց դիմակայելու են ԻՊ մի քանի հազար զինյալները, որոնք Մոսուլում են գտնվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



